ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Միջազգային բուժքույրական համագումար Ստեփանակերտում

Միջազգային բուժքույրական համագումար Ստեփանակերտում
30.09.2015 | 16:02

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «Բուժքույրություն. կրթություն միտված բուժքույրերի և պացիենտների անվտանգությանը և բուժման արդյունքներին» թեմայով միջազգային բուժքույրական համագումար, որին մասնակցում էին բուժանձնակազմի 500-ից ավելի աշխատակիցներ՝ Արցախից, Հայաստանից, ինչպես նաև 25 վաստակաշատ բուժքույր-դասախոսներ, ովքեր ժամանել էին ԱՄՆ-ից, եվրոպական, ասիական, ԱՊՀ տարբեր երկրներից:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով համագումարի մասնակիցներին` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կարևորել է նման ներկայացուցչական համագումարի անցկացումն Արցախում:
Նախագահը համոզմունք է հայտնել, որ համագումարը դրական ազդեցություն կունենա հանրապետության առողջապահության ոլորտի զարգացման վրա:
Կարևորելով բուժքույրական օղակի դերը առողջապահության ոլորտում, նախագահը նշել է, որ առողջապահության համակարգում նյութատեխնիկական ներդրումների արդյունավետությունը պայմանավորված է նախ և առաջ բժշկական որակյալ մասնագետների առկայությամբ:
Իր հերթին ողջունելով համաժողովի արցախյան, հայաստանյան և արտասահմանյան մասնակիցներին, ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշել է, որ միջազգային բուժքույրական համագումարը կանդրադառնա առողջապահության առաջնահերթ խնդիրներին, նպաստելով բուժքույրական որակի զարգացմանը:
«Որակյալ բուժօգնությունը բարձրացնում է հասարակության վստահությունը դեպի բուժհաստատությունը և ընդհանրապես դեպի առողջապահությունը: Համագումարը հիմնականում ուղղված է հիվանդի անվտանգության ապահովման խնդիրներին և ընդունել է Հիպոկրատի «Մի՛ վնասիր» առաջին պատգամը որպես կարգախոս»,- ասել է Հ. Քուշկյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ալինա Քուշկյանն ասել է. «Սա կարևոր իրադարձություն է Արցախի բուժքույրերի կյանքում, որը մեծ հնարավորություն է ընձեռում խորացնելու գիտելիքները, ծանոթանալու քույրական գործի վերջին նվաճումներին, հարստացնելու աշխատանքային փորձը և ինտեգրվելու մրջազգային բուժքույրական հանրությանը:
Նաև հիանալի օրինակ է Հայաստանի քույրական գործի ասոցիացիայի և Արցախի բուժքույրերի միության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների համագործակցության, քանի որ բոլորիս նպատակը մեկն է՝ բարելավել մարդկանց առողջությունը»:
Այնուհետև աշխարհի տարբեր երկրներից ժամանած բուժքույր-դասախոսները հանդես են եկել բուժքույրական արդի խնդիրների շուրջ տարբեր զեկուցումներով:
Համագումարին ներկա էին նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ «Բուժքույրերի միավորում» ասոցիացիայի նախագահ, ԼՂՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ գլխավոր բուժքույր Լիլիա Մովսեսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ և ոլորտի պատասխանատուներ:

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ